Ադրբեջանական զինուժը այսօր գիշեր կրակ է բացել Նոյեմբերյանի սահմանամերձ մի շարք գյուղերի ուղղությամբ: Կրակ է բացվել խոշոր տրամաչափի գնդացիրներից, թիրախը հիմնականում մարտական դիրքերն են եղել: Տեղեկությունը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Կրակը տևել է մինչև լուսաբաց, հայկական կողմի պատասխան կրակից հակառակորդը լռել է։ «Հայկական կողմից լուրջ հետեւանքներ եւ տուժածներ չկան»,- ասաց Հովհաննիսյանը։