Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն: Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրյուսելում և վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների՝ երկու երկրներում աշխատելու թույլտվությանը: Մասնավորապես, համաձայնագրով սահմանվում է, որ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտոնություններից՝ վարձատրվող աշխատանքային գործունեության ընթացքում: