«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունիսի 15-ին իրականացրել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղիով։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ավիաընկերությունը հուլիս ամսվա ընթացքում նախատեսում է ձեռք բերել իր երկրորդ օդանավը։