Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը: «Նման բան չկա: Ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը», - ասաց նա: