23.11.2024
Ինչպե՞ս է ՌԴ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր. ՔԿ-ն կպարզի
prev Նախորդ նորություն

Նախագահը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ստացել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է առաջարկություն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ լուրերին տարածվեցին, որ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ըստ նույն լուրերի՝ ազատման դիմում է գրել նաև ոստիկանապետի մյուս տեղակալ  Տիգրան Եսայանը ևս:


Մհրյանը փոխոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 29-ին։