ՀՅԴ Վաշինգթոնի Հայ Դատի գրասենյակի շուրջ մեկ տարվա ջանասիրաբար աշխատանքի արդյունքում վերականգնվում է Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Հիշեցնեմ, որ սա Արցախին ուղղակի օգնության բացառիկ ծրագիր է, որը գործում է դեռ 90-ականներից» ,- գրել է նա: