ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհաշինությանն առնչվող տեսանյութ է հրապարակել, որում նշվում է, որ հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհը: Ճանապարհի երկարությունը 20 կմ է, աշխատանքները մեկնարկել են այս ամիս, պայմանագրային արժեքը 1,8 մլրդ դրամ է, աշխատանքների ավարտը 2020-ի դեկտեմբերին է: Վերջին անգամ այստեղ շինարարական աշխատանքներ կատարվել են 1990-ականներին: Բացի այդ, հիմնանորրոգվում է Արծվանիստ համայնքի գլխավոր ճանապահը, երկարությունը 3,3 կմ է, պայմանագրային արժեքը՝ 405 մլն դրամ: վերջին անգամ այս ճանապարհը նորոգվել է 1980-ական թվականներին: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է 22-րդ միջհամայնքային ճանապարհը: «Կառուցենք Հայաստանը նորովի»,- գրել է վարչապետը: