8.11.2025
Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցա՞նց. ահազանգ
04.08.2020
Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցա՞նց. ահազանգ

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ տեղյակ չէ այս տեղեկատվությունը ճիշտ է, թե սխալ։ Պարզապես, ըստ նրա, լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ «Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն», - ասված է Facebook-ի նրա գրառման մեջ։ Մարտիրոսյանը նաև նշել է, որ եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա մենք լուրջ խնդրի մեջ ենք: