8.11.2025
Արցախում մոլիբդենի խտանյութ արտադրող գործարան է կառուցվում
03.08.2020
Արցախում մոլիբդենի խտանյութ արտադրող գործարան է կառուցվում

Օգոստոսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է «Բեյզ մեթալս» ընկերություն: Նախագահի խոսքով՝ հանրապետության հանքարդյունաբերության առաջատարը գիտական մտքի ներդրմամբ գրանցած հաջողություններով լավ օրինակ կարող է լինել ոչ միայն տարածաշրջանի երկրների ընկերությունների համար: «Ուշագրավ է, որ տարբեր երկրների գիտնականների ներուժի ներգրավմամբ ընկերությանը հաջողվել է պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ ստանալ, որի արտադրության հիմնական հումքը պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնն է: Հաջորդ կարևոր ձեռքբերումը, սեփականատերերի ներկայացմամբ, մոլիբդենի խտանյութ արտադրող գործարանի կառուցումն է, որը նախատեսված է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջը: Երրորդ նախաձեռնությունը պողպատե աղացագնդերի արտադրությունն է: Դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն գործարանում՝ հանքանյութը վերամշակելիս: Իսկ ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպի արտադրության կազմակերպումը կարևոր նորություն է գյուղատնտեսության համար: Թվարկածս, իհարկե, տնտեսության զարգացման դասական օրինակ է, որն ապահովում է առաջին հերթին նոր աշխատատեղեր, ապա նաև՝ հարկային մուտքեր պետական բյուջե»,- գրել է Facebook-ի իր էջում Արցախի նախագահը: