Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է. «ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների, և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը: Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է, և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»: