ԱԱԾ-ն «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից: Վերջինս ձրբակալվել էր նախօրեին, հունվարի 28-ին: Նա բերման էր ենթարկել ԱԱԾ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ։ Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Ես Նիկոլ Փաշինյանին զենքով վերացնելու եմ. թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։