20.04.2025
Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 220 236 պատվաստում
prev Նախորդ նորություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, գրանցվել է 7 մահվան դեպք

Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, 7 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է:

Մեկնարկել է Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարների ընդլայնված հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար