25.11.2024
Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
prev Նախորդ նորություն

Հայաստան-Վրաստան սահմանային գոտում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը

Օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին Բավրա գյուղից 16 կմ հեռավորության վրա՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։


Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:


Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:


Հավելենք, որ օգոստոսի 15-ին, ժամը 23:42-ին, Բավրա գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել նաև երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:


Երկրաշարժը զգացվել է Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Ամասիա, Զույգաղբյուր, Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում ՝ 3 բալ ուժգնությամբ: