Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
Հայաստանում օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Առողջացել է 214 պացիենտ, գրանցվել է 8 մահ:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, մեկ օրում կատարվել է 7077 թեստավորում, որի շուրջ 6%-ն ախտորոշվել է դրական:
«Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում:
Մեկ օրում գրանցվել է 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1132 է», - ասված է հաղորդագրության մեջ: