3.04.2026
Հայաստանում գործարկվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նոր կայքը
prev Նախորդ նորություն

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. ուղևորներից մեկը տեղում մահացել է

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ երթևեկելի գոտում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 4 տուժած հոսպիտալացվել են։


Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի խցիկում արգելափակված վարորդին և մոտեցրել շտաօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ:


Բժիշկները արձանագրել են հոսպիտալացված տուժածներից մեկի մահը։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Աշնանը կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան. Գագիկ Ջհանգիրյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար