Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան ասված է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ: «Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»,- ասված է ի պատասխան շրջանառվող լուրերի: