Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը «հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել է 22,5 տարվա (որից առաջին 14,5 տարին արտոնյալ ժամանակահատված է) վարկ՝ 7,4 մլն դոլարի չափով: «Այդ միջոցները ՀՀ կառավարությունը կծախսի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի շինարարությունն ավարտելու եւ սարքավորումներով համալրելու եւ Վայոց Ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման եւ սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների անբավարարությունը», - ասված է բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: