Իրավիճակը Հայաստանում այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի իրավիճակն այնտեղ կարգավորվի հնարավորինս արագ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: "Դա Հայաստանի ներքին գործն է: Մենք չենք խառնվում այն գործըթնացներին, որոնք այժմ տեղի են ունենում և որևէ կողմի չենք սատարում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի, քանի որ դա բոլորի օգտին է",- ասել է նա: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Արցախում չի շիկանա. "Հույս ունենք դրան չի հասնի", - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: