ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շարմազանովը։ «Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 13-ին Էդուարդ Շարմազանովը հրավիրվել էր ՀՔԾ, ձերբակալվել, սակայն ավելի ուշ, ինչպես և ընդդիմադիր մի շարք գործիչներ, ազատ էր արձակվել: