Հայկ Մարությանը ամիսներ շարունակ վիճակի չէ լուծել մի տարրական հարց: բաց նաամակ Փաշինյանին
Երևանի Օրբելի 63/1 շենքի բնակիչները բաց նամակով կրկին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
"Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։
9 հարկանի շենքի վերելակը պարբերաբար չի աշխատում(վերջին խափանումն այժմ արդեն մեկ շաբաթ է տևում), քաղաքապետարանը ու նրան ենթակա մարմինները հավուր պատշաճի հիմնանորոգելու փոխարեն զբաղվում ենէժանագին մանիպուլյացիաներով, քաղաքապետարանի տեղեկատվական վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը մայիս ամսին լրագրողներին ցինիկաբար ստում էր, թե վերելակը չի աշխատում օր-օրուկես, մինչդեռշենքում բնակվող վաստակաշատ, թեև արդեն ծեր մարդիկ այս տարի ամիսներով զրկվածէին(հիմա էլ զրկված են)տնից դուրս գալու տարրական հնարավորությունից։
Արձանագրելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապացուցել է, որտակավին ի վիճակի չէ լուծել այս տարրական խնդիրը, դիմում ենք ձեր անմիջական աջակցությանը և կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը",- ասված է նամակում։