15.06.2025
Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար
18.11.2020
Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․ Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում։ Աշխատանքային գործունեություն՝ 1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար 1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ 1998թ․ ԱԳՆ Քարտուղարության պետ 1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես) 2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես) 2006թ․ ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական 2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան) 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան) 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան) 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան) 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս) 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս) 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո) 2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո) 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո) Դիվանագիտական աստիճան՝ Արտակարգ և լիազոր դեսպան Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն Շքանշաններ՝ Պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով: Ընտանեկան կարգավիճակ՝ Ամուսնացած է, ունի մեկ որդի