4.08.2025
Բերման են ենթարկվել Արծվիկ Մինասյանը և մի շարք ՀՅԴ-ականներ
28.12.2020
Բերման են ենթարկվել Արծվիկ Մինասյանը և մի շարք ՀՅԴ-ականներ

Ոստիկանությունը Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկել մի շարք քաղաքացիների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ նրանք կազմել էին «ամոթի պատ» և հավկիթներով ողջունում «Իմ քայլի» պատգամավորներին: Մասնավորապես, բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը: Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտնում է, որ Ազգային Ժողովի մոտից բերման են ենթարկել, իսկ որոշ դեպքերում "պարզապես առևանգել են" ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի շարք անդամների: Ի դեպ, կան տեղեկություններ, որ ակցիայի վայրից ոստիկանները նաև ParaTV-ի օպերատորին են բերման ենթարկել: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստների ու իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: