Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկ Հայկ Հեքիմյանին։ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը նշել է, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ հարվածել է ոստիկանության ծառայողին։ Հեքիմյանը ձերբակալվել էր ապրիլի 23-ին՝ ջահերով երթից առաջ: