25.11.2024
Չկնքե՛լ խաղաղության պայմանագիր Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» հաշվին. Ասրյանի զգուշացումը
prev Նախորդ նորություն

Ամեն ինչ անելու ենք, որ Եռաբլուրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի. ՊՆ

Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:   


«Մենք այստեղ ունենք ընկերներ, զինվորներ, անմիջական նախկին իմ ենթակաները։ Սա մեր սուրբ տեղն է, մենք այստեղ, ինչու ոչ, պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք ու չհամարենք իրենց զոհված։ Այսինքն՝ զոհված են, բայց մահացած չպետք է համարենք, իրենք կենդանի են», - ասաց նախարար Կարապետյանը։