18.04.2025
ՀՀ թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է ազատվել այս իշխանությունից. ՀՅԴ ԳՄ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ:


Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.


«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Թուրքմենստանը շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր ուղին:


Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների դարավոր կապերը և բարեկամության ջերմ ավանդույթները հաստատուն հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և առկա ներուժի լիարժեք իրացման համար:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»:

Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում նպաստելու կողմերի միջև երկխոսության վերսկսմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար