19.05.2024
Ռուբլին արժեզրկվում է. սպասե՞լ 2014-ի սցենարի կրկնությունը
09.03.2020
Ռուբլին արժեզրկվում է. սպասե՞լ 2014-ի սցենարի կրկնությունը

Նավթի գնանկումով պայմանավորված ռուբլու կտրուկ արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն կունենա, սակայն ոչ վճռորոշ: Տնտեսագետները չեն սպասում 2014-ի սցենարի կրկնությունը Հայաստանում, քանի որ արժութային ու ֆինանսական իրավիճակը Հայաստանում առավել կայուն է և դրա համար կան նախադրյալներ: Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը վստահ է, որ արտարժույթի շուկայում խուճապ ստեղծելու կարիք չկա, ոչ էլ անհրաժեշտ է դոլար կամ եվրո գնելու կոչեր անել: Նախ՝ տրանսֆերտների մասով, որոնք սովորաբար կրճատվում են Ռուսաստանում բացասական տնտեսական զարգացումների պարագայում: 2014-ին հենց տրանսֆերտների կրճատումը և ՌԴ-ում գնողունակ պահանջարկի անկումը հանգեցրեց Հայաստանում դոլարի կտրուկ արժևորման և տնտեսական իրավիճակի վատթարացման՝ հարվածելով թե՛ ներքին պահանջարկին, թե՛ Ռուսաստանի շուկայում հայկական ապրանքների գնողունակ պահանջարկին, այն է մրցունակությանը: Տրանսֆերտներից կախվածությունը նվազել է «Տրանսֆերտներից ունեցած կախվածության մակարդակն այժմ Հայաստանի տնտեսության համար ցածր է, քան երբևէ: 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 3.7%-ը, համեմատության համար՝ 2014-ին նույն ցուցանիշը եղել է 10.5%, իսկ 2013-ին ավելի բարձր՝ 13%: Սա նշանակում է, որ տրանսֆերտների նկատմամբ Հայաստանի տնտեսության զգայունությունը նշանակալի նվազել է, և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների հնարավոր նվազումից այլևս պետք չի վախենալ էնպես, ինչպես վախենում էինք 2013-14 թվերին», - նշում է տնտեսագետ Գոռ Ծառուկյանը: Երկրորդը, նրա խոսքով, Հայաստանի արտարժութային պահուստները բարձր մակարդակի վրա են: 2020-ի փետրվարին միջազգային պահուստները կազմել են 2.6 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկը մինչև վերջերս շարունակում էր արտարժույթ գնել շուկայից, որ թույլ չտա դրամի էլ ավելի արժևորումը դոլարի նկատմամբ: «Այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանն ունի բավական մեծ բուֆեր՝ արտարժութային ինտերվենցիայի միջոցով ֆինանսական համակարգի կայունությունը պահպանելու համար: Սա կրկին վստահեցնում է, որ ռուբլու հնարավոր արժեզրկումից պետք չի վախենալ էնպես, ինչպես վախենում էինք 2013-14 թվերին», - նշում է նա: Ամենաէական գործոնը, որ հնարավոր է բացասաբար ազդի Հայաստանի տնտեսության վրա, պղնձի գնի նվազումն է: «Տարվա սկզբից պղնձի գինը նվազել է մոտ 10%-ով: Իսկ Հայաստանի արտահանման կառուցվածքում պղնձի հանքաքարի ու խտանյութի արտահանման կշիռը 2019-ին մեծացել է՝ մինչև 24%», - նշում է նա ու հավելում. «Խոշոր տնտեսություններն արդեն արձագանքել են՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցնելով: Կորանավիրուսի հետ կապված խուճապը երկու-երեք շաբաթից կանցնի, նավթի գնի շուրջ մինչ էդ կպայմանավորվեն, ու դեռ նախորդ տարվա սկզբին մեկնարկած մինիճգնաժամը, կարծում եմ, չի խորանա: Այնպես, որ դոլար գնելու կոչեր մի շտապեք անել»: Պետությունն ուսումնասիրում է իրավիճակը Այժմ, ըստ պաշտոնական լրատվության, Հայաստանի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված ռուբլու արժեզրկման խնդրով իրականացնում է համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին և արտահանողներին: Ռուսաստանի դաշնությունը, ինչպես նշում է նախարարության մամուլի խսնակ Աննա Օհանյանը, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, և «մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի շուկան Եվրասիական տնտեսական միությունն է և, մասնավորապես, Ռուսաստանը»: Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը: «Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակության վրա: Ամեն ինչ կախված է նրանից, թե նշված փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Հաշվի առնելով, որ փոփոխությանը նախորդել է նավթի համաշխարհային գների անկումը՝ պետք է սպասել, որ նավթի գների վերականագնման հետ միասին կվերականգնվի նաև ռուբլու գնողունակությունը»,-ասել է Աննա Օհանյանը: Նա նկատել է, որ նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը: «Ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողների և արտահանողներին»,-ասել է նախաարրության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ վստահեցնելով, որ շարունակում են հետևել զարգացումների և առաջիկայում կներկայացնեն իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականները, որպեսզի մասնավոր հատվածում ձևավորվող սպասումները լինեն օբյեկտիվ և իրավիճակին համապատասխան» «Ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը»,-նկատեց նա: Նավթի համաշխարհաին գները նվազել են շուրջ 30 տոկոսով: Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել Է 10 տոկոս): Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 75 ռուբլուց բարձր Է եղել 2016 թվականի մարտին, իսկ եվրոյի փոխարժեքը 85 ռուբլին գերազանցել Է նույն տարվա փետրվարին: Այժմ դոլարը վաճառվում Էր 75,22 ռուբլով (+9,8 տոկոս): Եվրոյի փոխարժեքը գտնվում Էր 86 ռուբլու նշագծին (+11,2 տոկոս): Ռուբլին ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ Էժանանում Է նավթի համաշխարհային գների փլուզման ֆոնին:

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor