26.11.2024
Տարիներով քննվող գործեր. ՄԻՊ-ը ներկայացրել դատական համակարգի խնդիրները
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վերահսկողություն են իրականացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի օգտագործմամբ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:


Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ԱԹՍ-ներն արձակվել են ԿամԱԶ բեռնատար ավտոմեքենայի թափքում տեղադրված կայաններից ու անցկացրել հերթապահություն:


«Այսօր «Օռլան-10» անօդաչու թռչող սարքով համալիրի հաշվարկով անցկացվել է նշանակված շրջանում իրադրության օբյեկտիվ հսկողություն։ Գործարկիչը տեղադրված է եղել ԿամԱԶ տրանսպորտային մեքենայի վրա և ազդանշան ստանալով՝ առաջ է քաշվել կիրառման շրջանի հաշվարկով։ ԱԹՍ-ի կիրառման վերաբերյալ նման գործողությունները խաղաղապահների կողմից պարբերաբար մշակվում են», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վիտալի Տիմոֆեևը։


ԱԹՍ-ի օգնությամբ ռուս խաղաղապահները իրական ժամանակի ռեժիմում տվյալներ են ստանում կառավարման այն կետին, որտեղ անցկացվում է իրավիճակի շուրջօրյա հսկողություն ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գրեթե ողջ տարածքում:


Շտաբի հերթապահ հերթափոխով իրականացվում է խախտումների մասին տեղեկատվության հավաքումը, ամփոփումը և ստուգումը:


Բացի այդ, օբյեկտիվ հսկողությունն ու Օդի միջավայրի մոնիթորինգն իրականացնում են «ֆորպոստ» ԱԹՍ համալիրներով հաշվարկներ։