8.11.2025
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց
15.03.2021
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ եւ վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Այս մասին Facebook-իր էջում գրել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: