ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող The Sea of Wine նախագիծը կմիավորի Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի և Ուկրաինայի գինու ոլորտները:Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Սևծովյան տարածաշրջանը՝ ստեղծելով համապատասխան հարթակ, կազմակերպելով տարատեսակ հետաքրքիր միջոցառումներ և հիմնելով գինու երթուղիներ։ Արդյունքում կստեղծվի մեկ միասնական Սևծովյան գինու երթուղի, որը հասանելի կլինի նախագծի հարթակում՝ օգնելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գործարարներին նոր շունչ հաղորդել իրենց բիզնեսին և զբոսաշրջիկներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ 26-ամսյա նախագիծը համատեղ իրականացնում են ICARE հիմնադրամը, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանը, Ագրոբիզնեսի զարգացման վրացական կենտրոնը և Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիան 2020-2022 թթ․: