ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 7-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ մտադիր է իր հետ քննարկել Հայաստանում Ռուսաստանի մասնակցությամբ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը: «Ես այսօր ցանկանում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը», - Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը: