Առավոտյան ժամը 08,00-ին Հայաստանի տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Ընտրություններն աննախադեպ են մասնակիցների թվաքանակով՝ քաղաքացիները պետք է քվեարկեն 25 քաղաքական ուժերից ՝ 21 կուսակցության կամ 4 դաշինքներից մեկի օգտին: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 578 հազար 678 է: Նշենք, որ կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ դաշինքներին՝ 7% շեմը: