Տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Այս մասին տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա տեղեկացնում է, որ այցը պլանավորված էր ամիսներ առաջ: "Պաշտոնական տեղեկությունները կարծում եմ կլինեն շուտով",- գրել է Սարգսյանը: Ավելի վաղ նա նաև հետևյալ գրառումն էր կատարել. "ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության առաջիկա այցը Հայաստան որևէ ներքաղաքական ենթատեքստ չունի և որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես աջակցություն գործող իշխանություններին ընտրություններին ընդառաջ":