Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում:ՊՆ-ից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։