14.08.2025
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան
08.07.2021
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու որեւէ հիմք չկա: Այդ մասին կառավարության հուլիսի 8-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարի պաշտոնակատարը: Նա նաև տեղեկացրել է, որ ՍԴ-ում ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը: ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Հայոց հայրենիք», «Զարթոնք» կուսակցություները: Սահամանդրական դատարանը որոշել է մեկ գործի շրջանակում քննել չորս ուժերի դիմումները, քանի որ դրանց պահանջը նույնն է: Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11։00-ին։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել պահաջելուց առաջ պետք է ծանոթանալ միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություներին: «Մենք մի կարճ վարժություն կարող ենք անել, կարող ենք բացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ, թե ինչ գնահատական է տրվում ընտրություններին եւ համեմատել 2017 թվականին կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետը: Այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություններ կան: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող: Անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ», - ասել է Բադասյանը: Ըստ այդմ նա օրինակ է բերել, որ 2017-ի ընտրությունների գնահատականներում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների, այդ թվում ընտրատեղամասերում, մասին: «Այս ընտրությունների նախնական գնահատականներում այդպիսի պգանահատակններ չկան: Հակառակը, կան շատ դրական շեշտադրումներ: Կարծում եմ՝ այս ընտրությունների կապակցությամբ պետք է բոլորս իրար շնորհավորենք, որովհետեւ սա իշխանության ձեռքբերումը չի, ընդդիմության ձեռբերումը չի, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,-ասաց նա: