27.12.2025
Տաթևով այլընտրանքային ճանապարհը չի ապահովի Սյունիքի անվտանգությունը. Աբրահամյան
08.10.2021
Տաթևով այլընտրանքային ճանապարհը չի ապահովի Սյունիքի անվտանգությունը. Աբրահամյան

Ժամանակակից պատերազմների պարագայում նույնիսկ կարեւոր չէ, թե, օրինակ, Սեւ լճի տարածքում թշնամու մխրճման պատճառով որքան զինծառայող է տեղակայվել: Շատ ավելի մտահոգիչ է, որ օրինակ Արցախի բռնազավթված տարածքներում, որոնք այս պահին շփման գիծ են հանդիսանում, Ադրբեջանի ՊՆ-ն եւ սահմանապահ ծառայությունը բավականին ակտիվ են ինչպես զորքերի տեղակայման, այնպես էլ տարբեր սպառազինությունների տեղակայման համար: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են ավիացիայով, անօդաչու սարքերով, ծանր հրետանիով եւ այլն: Այս իրավիճակում ադրբեջանական զինված ուժերը ունեն տեխնիկայի, սպառազինության խտացված համալրվածություն: "Ակնհայտ է, որ հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը իր խնդիրները լուծելու համար օգտագործելու է ճնշումներ, ուժի սպառնալիք եւ այլն",-նշեց նա: Պատգամավորը նաև շեշտեց, որ Տաթևով այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները կլուծեն որոշակի խնդիրներ, բայց չեն դառնա Սյունիքի անվտանգության ապահովման խնդրի լիարժեք լուծում: