Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վարուժան Ներսեսյանին նշանակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն): Նախագահի մեկ այլ որոշմամբ՝ Վարուժան Ներսեսյանը հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: VERELQ-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու ՔՊ-ական Լիլիթ Մակունցը: