Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթուր Գոյունյանին Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: Արթուր Գոյունյանը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հուլիսի 11-ից: