ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների արգելքին վերաբերող թեմայով: Քննարկմանը ներկա են եղել ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների արգելքի տնտեսական ազդեցության, եւ այն երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են: