Հայաստանում մարտի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 541-ի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 921 750 է: Փաստացի այս պահին բուժվում է 4277 պացիենտ, նրանց թիվը նվազել է 376-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 407 082 անձ, վերջին մեկ օրում՝ 512-ը: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8552 է: