Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակելու մասին որոշում է ստորագրել։ Ըստ այդմ, Սաշա Կատվալյանը նոյեմբերի 25-ից նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: Վերջինս մինչ այսօր զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։