Ինչպես արդեն գրել էինք, առավոտվանից «Դիմադրության» շարժման համակիրները սկսել են ավտոերթեր՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գործողությունները սկսվել են մայրաքաղաքի ծայրամասերից։ Հինգ ավտոշարասյուն ցածր արագությամբ շարժվում է դեպի Երևանի կենտրոն։ Ոստիկանները ցուցարարներին հորդորել են արհեստական խցանումներ չստեղծել, մեքենաներով ավելի արագ շարժվել։ Սակայն հանրահավաքի մասնակիցներն անտեսեցին կոչը։ Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են կանգնեցնել մեքենաները և կոպտորեն բերման ենթարկել վարորդներին։ Ըստ այդմ, այս պահի դրությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում բերման են ենթարկվել «Դիմադրության» շարժման հանրահավաքի քսանից ավելի մասնակիցներ։