Հայկական կողմը հաստատել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկ է հնչել ԱԳՆ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ «Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», – լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Մինչդեռ նշենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նման առաջարկով Բաքուն է հանդես եկել: