44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն, և շատ վնասված մասունքներից հնարավոր լինի ստանալ պատասխաններ: