«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրառում է կատարել, որում ասվում է․ «Բոլորը մեղավոր են բացի գլխավոր գերագույն մեղավորից (մեղադրյալից)»,- գրել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին Արցախից Երեւան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Արցախի նախագահի խորհրդական, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Վերջինս մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ժամանակ պաշտոնեական անփութություն կատարելու մեջ: