Պետք է անել հնարավորն ու անհնարինը Արցախի անկախությունը պաշտպանելու համար: Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում․ "Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։ Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար"։