2022 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով։ Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:"Ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8,6 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 37,2 տոկոսով, մասնավորապես՝ շենքերի, շինությունների, ջրամբարների, ջրատարների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները շարունակաբար թերակատարվում են, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն այս, այլ նաև հաջորդ տարիների տնտեսական զարգացմանը"։