21.09.2026
Սանոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22.06.2023
Սանոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նախարար Սանոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել վերջինիս ջանքերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ։ Նախարարը հաջողություններ է մաղթել դեսպան Զոհուրիին հետագա աշխատանքում։ Դեսպանը գոհունակություն է հայտնել ՏԿԵ նախարարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության, արձանագրված արդյունքների համար, և հավաստիացրել, որ հաջորդիվ էլ հետամուտ են լինելու բոլոր ծրագրերի իրականացման հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։