29.10.2025
Արման Թաթոյանը միջազգային փաստաբանների հետ Սյունիքում է
01.11.2022
Արման Թաթոյանը միջազգային փաստաբանների հետ Սյունիքում է

Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի («Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation) խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ։ Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: «Նպատակ ունենք ուսումնասիրելու ներկա վիճակը և արձանագրելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։ Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը։Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին։ Այս աշխատանքը կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։ Այո, խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին»,- գրել է Թաթոյանը։