24.11.2024
Կարմիր խաչը Արցախից ևս 10 բուժառուի է տեղափոխել Հայաստան
prev Նախորդ նորություն

Ո՞ր կուսակցությանն են քվեարկելու երևանցիները. «Գելլափի» հարցման արդյունքները

«Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանն այսօր՝ օգտոստոսի 9-ին, մամուլի ասուլիսին ներկայացրեց սեպտեմբերի 17-ի կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին երեւանցիների շրջանում արված հարցումների արդյունքները:


Նա նշեց, որ հարցումներն արվել են մինչեւ օգոստոսի 5-ը: Նշենք, որ երեկ ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:


Հարցվածների 9,3 տոկոս-ը նշել է, որ ընտրելու է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանին, 3,7 տոկոսը նշել է Հայկ Մարությանին, 2,8 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 2,2 տոկոսը՝ «Հայաստանի Եվրոպական» կուսակցության թեկնածու Կարեն Սարգսյանին, 2,2 տոկոսը «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին, 2 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանին, 1,4 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանին, ՀՀԿ-ին՝ 1,2 տոկոսը, 1,1 տոկոսը՝ «Հաղթանակ» կուսակցության թեկնածու Վիկտոր Մնացականյանին, «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ 0,9 տոկոսը, «Ուժը հայրենյաց» կուսակցությանը՝ 0,7 տոկոսը, «Միացյալ Հայաստան» կուսակցության թեկնածու Երվանդ Թարվերդյանին՝ 0,7 տոկոսը, «Արդար Հայաստան» կուսացկության թեկնածու Նորայր Նորիկյանին՝ 0,4 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 0,1 տոկոս:


Ընտրություններին չմասնակցելը նշել է 19,2 տոկոս, ոչ մեկին չեն ընտրելու՝ 11 տոկոսը, դժվարացել է պատասխանել 33,4 տոկոսը, հարցին հրաժարվել է պատասխանել 5,7 տոկոսը:


Անդրադառնալով արդար ընտրություններ անցկացնելու մասին հարցմանը, քաղաքացիների 16,1 տոկոսը միանշանակ պատասխանել է, որ լինելու է արդար ընտրություններ, «այո» է պատասխանել 28,9 տոկոսը, «ոչ» նշել է 19,5 տոկոսը, «միանշանակ ոչ» նշել է 32,1 տոկոսը:


Արամ Նավասարդյանի խոսքով՝ եթե պատասխանները գումարելու դեպքում ստացվում է, որ շուրջ 55 տոկոսը չեն վստահում արդար ընտրությունների անցկացմանը: