11.05.2026
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը ՀՀ-ին զրկում է Արցախում կատարված դեպքերի քննությունից
08.11.2023
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը ՀՀ-ին զրկում է Արցախում կատարված դեպքերի քննությունից

Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և, ըստ այդմ, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելը ՀՀ-ին զրկում է Արցախի տարածքում կատարված դեպքերի քննության իրավազորությունից: Այս մասին գրում է փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևը:"Ներկայումս Արցախում կատարված հանցանքների քննությունը փոխանցվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, ինչը քրեադատավարական խնդիր է, քանի որ այս դեպքում դատարանը քննում է իրեն ոչ ընդդատյա գործ, ինչը վերջինիս վերածում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան և արժեզրկում է գործի քննությունը: Այս հարցերի շուրջ նախապատրստում եմ ուղիղ եթեր, հետաքրքրված անձանց հրավիրում եմ բաց քննարկման: Օրվա և ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ",- գրել է փաստաբանը: